Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական նիստը հետաձգվեց․ հաջորդ նիստը՝ վաղը՝ 11․00-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 15, 24News

քոչարյան-դատ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը հետաձգվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով:

Հաջորդ նիստը կկայանա վաղը` ժամը 11.00-ին:

Այս նիստի ընթացքում դատարանը շարունակում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը: Պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացնում էր իր պաշտպանյալին կալանքից ազատելու միջնորդությունը: