ՈւԵՖԱ-ն պաշտոնապես կներկայացնի Մխիթարյանի՝ Բաքու այցելության անվտանգության երաշխիքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1

Ինչպես հայտնում է Armsport.am-ը, առաջիկա 24 ժամվա ընթացքում ՈւԵՖԱ-ն «Արսենալին» պաշտոնապես կներկայացնի անվտանգության բոլոր երաշխիքները, որոնք կապված են լոնդոնցիների հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու այցելության հետ:

Մայիսի 29-ին Եվրոպա լիգայի եզրափակչում «Արսենալը» Բաքվում պետք է մրցի «Չելսիի» հետ:

Լոնդոնյան ակումբը նախորդ շաբաթ պաշտոնական հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ Մխիթարյանի՝ Բաքու ուղևորվելու անվտանգության հարցերով ոչ մի պաշտոնական երաշխիք չի ստացել ՈւԵՖԱ-ի կողմից:

 Սպասվում է, որ այս անգամ «Արսենալը» կավելացնի անվտանգության աշխատողների թիվն արտագնա խաղի ժամանակ: Նրանց մի մասը պետք է ապահովի Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում: