Անդրանիկ Քոչարյանը և Անտյե Ֆրիտցը ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1

ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի (DCAF) ղեկավարի տեղակալ Անտյե Ֆրիտցը մայիսի 15-ին ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր:

«Նպատակն է՝ բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտների ժողովրդավարական վերահսկողությունը: Հուշագրով ընդգծվել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում թափանցիկության եւ հաշվետվողականության կարեւորությունը, մշտական հանձնաժողովի մասնագիտական կարողությունների զարգացման, ինչպես նաեւ արդյունավետ խորհրդարանական վերահսկողության եւ հսկողության անհրաժեշտ գործիքների կատարելագործման անհրաժեշտությունը:

Երկկողմ հաստատվել է երկու տարվա գործողությունների նախագիծ»,- ասված է հաղորդագրությունում: