Թե՛ նախորդ նախագահները, թե՛ Փաշինյանը տորպեդահարում են քիմքին ոչ հաճելի խոսքը․ ՀՅԴ անդամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

«Իշխանությունն ինքը պետք է շահագրգրված լինի սադրելու իր նկատմամբ քննադատություն, որպեսզի ստանա այլընտրանքային առաջարկներ և հանրային արձագանք իր վարած քաղաքականության հանդեպ», - այդ մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը։

Ըստ Դաշնակցության ներկայացուցչի՝ ոչ ոք, Նիկոլ Փաշինյանից բացի, Հայաստանի քաղաքականության համար պատասխանատվություն չի կրում։ Վարչապետը միայնակ է որոշումներ ընդունում, հետո ստիպված է լինում հետևել՝ արդյոք դրանք կատարվե՞լ են, թե՞ չէ։

«Ում ինչ քննադատում ես, ասում է՝ մենք չենք որոշում, ու բոլորը մատները տնկում, ցույց են տալիս Փաշինյանին, ինչպես մի ժամանակ՝ Սերժ Սարգսյանի նկարը»,- ասել է Սեյրանյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս