ԵՄ-ին անդամակցությունը մնում է Թուրքիայի ռազմավարական նպատակը․ թուրք խորհրդարանական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1

ԵՄ-ին լիարժեք անդամակցությունը մնում է Թուրքիայի ռազմավարական նպատակը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության ներդաշնակեցման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Մեհմետ Քաշիմ Գուլպինան, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Նրա խոսքով, Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտում էին «քաղաքական պատճառները, որոնք հիասթափություն էին առաջացնում  Թուրքիայում»:

Նշենք, որ Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 1987 թ․, իսկ անդամակցության մասին բանակցությունները սկսվել են 2005-ին: 2007 թ. բանակցությունները  փակուղի են մտել Կիպրոսի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի վարչակազմերի կողմից դիմակայության  պատճառով: