ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
ԵՄ-ին լիարժեք անդամակցությունը մնում է Թուրքիայի ռազմավարական նպատակը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության ներդաշնակեցման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Մեհմետ Քաշիմ Գուլպինան, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Նրա խոսքով, Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտում էին «քաղաքական պատճառները, որոնք հիասթափություն էին առաջացնում Թուրքիայում»:
Նշենք, որ Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 1987 թ․, իսկ անդամակցության մասին բանակցությունները սկսվել են 2005-ին: 2007 թ. բանակցությունները փակուղի են մտել Կիպրոսի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի վարչակազմերի կողմից դիմակայության պատճառով: