Գեղարքունիքի մարզում նոյեմբեր ամսին ծնվել է 146 երեխա` 79-ը՝ տղա, 67-ը՝ աղջիկ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

յյ.j

2024 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 146 երեխա, որից 79-ը՝ տղա, 67-ը՝ աղջիկ:

146 երեխաներից 31-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 78-ը՝ Մարտունու ծննդատանը, 21-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 11-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 5-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

--00—ԼՀ