ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 2, 24News
Խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանի կարծիքով ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանն իր գործունեությամբ վնաս էր տալիս ընդդիմության օրակարգին՝ տառապելով «նախկինացավով»։ Այս մասին նա ասել է «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ՝ նշելով, որ այս մասին ինքն ասել է նաև Գեղամ Նազարյանին։
«Ուրախ եմ, որ բացահայտվում են այդպիսի օրակարգեր առաջ քաշողները», - հավելել է նա։ Ըստ Մամիջանյանի, չնայած ընդդիմությանը մինչև հիմա չի հաջողվել փողոցային ճանապարհով հեռացնել Նիկոլ Փաշինյանին, բայց եթե ընդդիմությունը ոչ թե պետք է պատրաստվի 2026 թ-ի ընտրություններին, այլ մտածի հարցը լուծել մինչև այդ։
Ըստ նրա, եթե լինի հանրության ճնշում, ապա բազմաթիվ ՔՊ-ական պատգամավորներ կմասնակցեն Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի գործընթացին։ «ՔՊ-ում մարդկանց երկու բան է միավորում՝ վախն առ Փաշինյան և քյարը», - նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ