Կիրակոսյանը քննարկել է ՄՔԴ-ին անդամակցությունից ի վեր դատարանի և ՀՀ միջև փոխգործակցության հարցերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

d

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում, հանդիպում է ունեցել ՄՔԴ նախագահ Տոմոկո Ականեի, դատարանի առաջին փոխնախագահ Ռոզարիո Սալվատորե Այտալանի և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի և ՄՔԴ անդամ պետությունների համաժողովի նախագահի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընթացիկ տարվա փետրվարին Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությունից ի վեր դատարանի և ՀՀ միջև փոխգործակցության հարցերի շուրջ։
 

--00—ՍՊ