ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 2, 24News
Սիրիայի ապագա վիճակը կախված է իր հիմնական դաշնակիցներից՝ Ռուսաստանից ու Իրանից, եթե ստանա աջակցություն՝ հավանականությունը մեծ է, որ Հալեպը վերադարձվելու է, եթե ոչ՝ բարդ է լինելու։ Հալեպի կառավարական ուժերը ընդունակ չեն քաղաքը ազատագրել ծայրահեղական խմբավորումից, քանի որ նրանք որևէ կանոնների չեն ենթարկվում, աչքի են ընկնում իրենց դաժանությամբ, հատկապես՝ այլադավան խմբերի նկատմամբ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը։
Արևելագետի կարծիքով, այս իրավիճակում կարող է Թուրքիան շահել, այն Սիրիայում իր ռազմավարական շահերն է առաջ մղելու, նոր տարածքներ ձեռք կբերի, կմեծացնի իր ներկայությունը Հալեպի հյուսիսում։
Խոսելով Վրաստանում տիրող իրավիճակից՝ Պետրոսյանը նշեց, որ Թբիլիսին գնում է Բելառուսի սցենարով, երկու դեպքում էլ չի շահելու այս պրոցեսներից։ Նրա համոզմամբ, Վրաստանի լարվածությունը բացասական կլինի ՀՀ-ի վրա․ կապուղիների խնդիրներ կառաջանան։ Պետրոսյանը նշեց նաև, որ Սիրիայի և Վրաստանի լարված վիճակը մեծացնում է Ադրբեջանի կողմից ռազմական հակամարտության հնարավորությունը։ Կեղծ քարոզ է իրականացնում՝ իբրև Հայաստանը պատերազմի է պատրաստվում՝ հիմքեր ստեղծելով նոր ռազմական գործողությունների։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ