ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Իրանը բարձր է գնահատում ՌԴ-ի և նրա առաջնորդի դերը Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության պահպանման, մասնավորապես՝ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման գործում: Այդ մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Հայտնում են իրանական ԶԼՄ-ները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ իրանական կողմի նախաձեռնությամբ՝ ՌԴ և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։
--00—ՍՊ