Վրաստանի հատուկջոկատայինները ցուցարարներին ցրել են, սկսվել են ձերբակալություններ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ս

Վրաստանի հատուկջոկատայինները ցուցարարներին ցրել են Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի դիմացից, սկսվել են ձերբակալությունները։  Տեղական ԶԼՄ-ները հայտնում են՝ Թբիլիսիում հատուկջոկատայինները կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան։  Ցուցարարները, իրենց հերթին, պիրոտեխնիկայով կրակել են հատուկջոկատայինների վրա։ 

Հիշեցնենք՝ Վրաստանում նոյեմբերի 29-ից ցույցեր են անցկացվում՝ կապված նոյեմբերի 28-ին Վրաստանի իշխանությունների որոշման հետ, ըստ որի՝ մինչև 2028 թվականն օրակարգից հանել են Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները։


 

--00—ՍՊ