Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանձնել է իր հավատարմագրերի պատճենը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

l-0x0wh-786x458z-1

2024 թ. դեկտեմբերի 4-ին Իտալիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Իտալիայի Հանրապետության Դիվանագիտական արարողակարգի պետ Բրունո Անտոնիո Պասկուինոյին: Այս մասին տեղեկացնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից:

Շնորհավորելով Իտալիայում ՀՀ դեսպանի առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Բրունո Անտոնիո Պասկուինոն հաջողություն մաղթեց դեսպան Կարապետյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեության ընթացքում հայ-իտալական համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և համալրվել նոր բովանդակությամբ։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Կարապետյանը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի ընդհանուր արժեհամակարգի և պատմական սերտ կապերի վրա հիմնված հայ-իտալական բարեկամության և Հայաստանի ու Իտալիայի միջև հարաբերությունների հետագա խորացման և երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ:

--00—ՅՄ