Դեսպան Սարգսյանը շեշտել է Հայաստան-Քենիա երկկողմ օրակարգն ընդլայնելու կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

photo_2024-12-04_17-14-51

Քենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Ուիլիամ Ռուտոյին։

Նախագահ Ռուտոն, շնորհավորելով դեսպան Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հաջողություն է մաղթել և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդմանը։

Իր խոսքում դեսպան Սահակ Սարգսյանն ընդգծել է Հայաստան-Քենիա երկկողմ օրակարգն ընդլայնելու կարևորությունը և մի շարք ոլորտներում համագործակցության ներուժն իրացնելու հնարավորությունը։ 

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության ամրապնդմանը:

--00—ՅՄ