ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Թուրքիայում ցուցարարները դուրս են եկել փողոցներ՝ ուշադրություն հրավիրելու երկրում տղամարդկանց կողմից կանանց դաժան սպանությունների և բռնությունների վրա։
Թուրքական մեդիայում նշվում է, որ տեղի ունեցողը նմանվում է համերաշխության և իրավունքների պաշտպանության շարժման։
Ըստ «Bianet» լրատվական գործակալության տվյալների՝ միայն նոյեմբերին տղամարդկանց կողմից սեռական բռնության է ենթարկվել 34 աղջիկ և տղա, 71 կին, իսկ սպանվել՝ 32 կին և 2 տղա երեխա։
Իսկ ընթացիկ տարվա առաջին տասը ամսում տղամարդիկ Թուրքիայում սպանել են առնվազն 359 կնոջ:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ