ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․
«Ի՞նչ կլիներ, եթե Հովիկ Աղազարյանը «հարգեր» Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը» եւ վայր դներ մանդատը:
Ոչինչ, ինչպես որ ոչինչ չեղավ այն մյուս պատգամավորի դեպքում, որը կատարեց այն, ինչ «խնդրեց» վարչապետը:
Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանին «ոչինչը» պետք չէր: Որովհետեւ հարցը տվյալ պարագայում ամենազոր խնդրանքը չէ: Փաշինյանի համար շատ կարեւոր է որեւէ օրինակով ցույց տալ, թե հատկապես ի՞նչ բնույթի ու տրամաբանության «խոշորացույցի» տակ է կառավարող ուժի որեւէ ներկայացուցիչ:
Իսկ դա ցույց տալ գործնականում հնարավոր էր, եթե Հովիկ Աղազարյանը վայր չդներ մանդատը:
Այս տրամաբանության մեջ փնտրեք նաեւ «Մոսկվայից եկող ընկերոջը»:
--00—ՍՊ