Սիրիայի ֆոնին Թուրքիայում քննարկում են Սիրիայի և Իրաքի հյուսիսում թյուրքական պետության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

դ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Սիրիայում իրադարձությունների ֆոնին Թուրքիայի տարաբնույթ քաղաքական շրջանակներ անթաքույց կերպով առաջ են մղում Սիրիայի և Իրաքի հյուսիսում նոր թյուրքական պետության ձևավորման վաղուց մշակվող ծրագիրը։
Այն կոչվում է «Թուրքոմանական հանրապետություն» և նախատեսում է թյուրքախոս թուրքոման ցեղերի հիմքի վրա ստեղծել Թուրքիայի կցորդ հերթական տարածքը։

Ինչպես ժամանակին արել էն Կովկասում Ադրբեջանի տեսքով, Կիպրոսում «Հյուսիսային Կիպրոսի» տեսքով, իսկ հիմա անում են Իրաքում և Սիրիայում։

Թուրքոման ցեղերը այս օրերին Սիրիայում վայրագություններ գործող գլխավոր խմբերից է։

Քարտեզում այդ «պետության տարածքն է»։
--00—ՍՊ