Հայաստանը հավատարիմ է Ֆինլանդիայի հետ իր զարգացող գործընկերությանը․ ԱԳՆ շնորհավորական ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

17875515_0_48_1601_948_1920x0_80_0_0_6802293b7ecacaa5881b42ae4e0fd6f5

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Ազգային օրվա առթիվ շնորհավորել է Ֆինլանդիայի կառավարությանն ու ժողովրդին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: 

‹‹Շնորհավորում ենք Ֆինլանդիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Ազգային օրվա կապակցությամբ: 

Հայաստանը հավատարիմ է Ֆինլանդիայի հետ իր զարգացող գործընկերությանը` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: 

Անհամբեր սպասում ենք կապերի հետագա ամրապնդմանն, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն ձևաչափի շրջանակներում››,- ասված է ԱԳ նախարարության գրառման մեջ։

 --00—ՅՄ