Լուկաշենկոն Պուտինին խնդրել է «Օրեշնիկ» գերձայնային համալիրներ տեղակայել Բելառուսի տարածքում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

photo_2024-12-06_18-10-13

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է Բելառուսում տեղակայել նորագույն սպառազինության համակարգեր, այդ թվում՝ «Օրեշնիկ», հայտնում է «Բելտա»-ն։

Լուկաշենկոյի խոսքով, նման որոշումը կուժեղացնի ինչպես Միութենական պետության պաշտպանությունը Արևմուտքի աճող սպառնալիքի պայմաններում, այնպես էլ Բելառուսի տարածքի:

Ի պատասխան Պուտինն ասել է, որ «Օրեշնիկ»-ը կարող է տեղակայվել Բելառուսում 2025 թվականի երկրորդ կեսին, քանի որ դրա արտադրությունն աճում է։ Նա վստահեցրել է, որ հենց որ նման համակարգերը սկսեն մուտք գործել ռուսական զորքեր, դրանք զուգահեռաբար կժամանեն Բելառուս։

 --00—ՅՄ