ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ գերատեսչությունը և արտերկրում նրա դիվանագիտական ներկայացուցչությունները կշարունակեն իրենց աշխատանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել իր պաշտոնական կայքէջում:
Հաղորդագրության համաձայն՝ Սիրիայի դիվանագիտական առաքելություններն արտերկրում կշարունակեն ծառայել համաքաղաքացիներին՝ հիմնվելով այն վստահության վրա, որ նրանք ցուցաբերում են սիրիական ժողովրդին ներկայացնելու հարցում:
--00—ՅՄ