ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Սիրիայում քաոսային իրավիճակը կարող է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հնարավորություն ընձեռել ակտիվանալու ուղի գտնել, կարծում է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Դանիել Շապիրոն։
«Մենք գիտենք, որ Սիրիայում տիրող քաոսային և դինամիկ հանգամանքները կարող են հնարավորություն ընձեռել ԻՊ-ին ուժեղանալու, արտաքին գործողություններ պլանավորելու ուղի գտնելու, և մենք պարտավոր ենք աշխատել գործընկերների հետ՝ շարունակելու խաթարել (ահաբեկիչների) կարողությունները»,- այս մասին Բահրեյնի մայրաքաղաքում անցկացվող Manama Dialogue անվտանգության համաժողովում ասել է նա։
--00—ՅՄ