ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ Դամասկոսում իշխանափոխությունը Իրանի և Հըզբոլլահի վրա հարձակումների արդյունքն է։
Նա եկել է Սիրիայի հետ սահման ու տեսաուղերձ ձայնագրել. Դրանում նա ընդգծել է, որ այն, ինչ կատարվում է հանրապետությունում, նոր հնարավորություններ է բացում Իսրայելի համար։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել էր, որ ուժեր է տեղակայում Սիրիայի հետ սահմանին գտնվող բուֆերային գոտում։ Գոլանի մի քանի շրջաններ հայտարարվել են փակ գոտիներ։
--00—ՅՄ