ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Սիրիայի և սիրիացի ժողովրդի համար այս պատմական օրը Ֆրանսիան ողջունում է Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումը սեփական ժողովրդի դեմ ավելի քան 13 տարվա դաժան բռնաճնշումներից հետո։ Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
«Սիրիացիները շատ երկար են տուժել, Բաշար ալ-Ասադը երկիրը լքեց ավերված և հյուծված՝ կորցնելով բնակչության զգալի մասը, որոնք կա՛մ աքսորվեցին, կա՛մ սպանվեցին, խոշտանգվեցին կամ ենթարկվեցին ռեժիմի և նրա դաշնակիցների կողմից քիմիական զենքով հարձակումների:
Ֆրանսիան կոչ է անում դադարեցնել կրակը, պահպանել պետական ինստիտուտները և հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Կոչ ենք անում խաղաղ քաղաքական անցում կատարել, որը հարգում է սիրիացի ժողովրդի բազմազանությունը և պաշտպանում է քաղաքացիներին և բոլոր փոքրամասնություններին միջազգային իրավունքի համաձայն: Նա կոչ է անում բոլոր սիրիացիներին միասնության, հաշտության և ծայրահեղականության ցանկացած ձևից հրաժարվելու»,- ասված է հաղորդագրության մեջ:
--00—ՅՄ