Սիրիայի արդարադատության նախարարի համոզմամբ՝ երկրում իշխանության փոխանցումը հարթ կընթանա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Capture

Սիրիայի արդարադատության նախարար Ահմեդ ալ-Սայեդը հայտարարել է, որ քաղաքական անցումային գործընթացը հարթ կլինի և երկիրը չի գնա քաղաքացիական պատերազմի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Al-Arabiya-ի հետ զրույցում Սիրայի արդարադատության նախարարը նշել է, որ զինված խմբավորումների առաջխաղացումը գլխավորող «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կուսակցության առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան ընդգծել է՝ պետական ​​և մասնավոր սեփականությունը չպետք է հարձակման ենթարկվի: 

Գերատեսչության ղեկավարը նշել է, որ Սիրայի վարչապետը համաձայնել է Ալ-Շարաայի հետ՝ իրավիճակը հանդարտեցնելու հարցում։ 

--00—ՅՄ