ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մի քանի երկրների է դիմել իրեն ընդունելու համար, սակայն մերժում է ստացել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում պնդել է Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի քաղկոմիտեի անդամ Անաս ալ-Աբդը՝ կարծիք հայտնելով, որ Ասադը հնարավոր է աֆրիկյան որևէ երկիր գնա:
Նրա խոսքով՝ առայժմ Ասադի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն չկա:
--00—ՅՄ