ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Ինչպես հայտնի է դարձել СЭ-ին, Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը շարունակում է մնալ «Սևիլիայի» հետաքրքրությունների ոլորտում։
Իսպանական ակումբը ուշադիր հետևում է ֆուտբոլիստի ելույթներին։ Սակայն այս պահին հնարավոր տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ չեն եղել։
Սեպտեմբերին «Լոկոմոտիվի» մարզական տնօրենը СЭ-ին հայտնել էր, որ ակումբը մերժել է «Սևիլիայի» առաջարկը՝ անվճար վարձակալել պաշտպանին։
Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
--00—ՅՄ