ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Սինգապուրում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղում կայացել է 11-րդ տուրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի գործող չեմպիոն Դին Լիժենի և հավակնորդների մրցախաղի հաղթող Գուկեշ Դոմարաջուի այս պարտիան ավարտվեց 29-րդ քայլին. Գուկեշին հաջողվեց առավելության հասնել սպիտակ խաղաքարերով:
Այժմ Գուկեշը ունի 6, իսկ Լիժենը`5 միավոր:
Չեմպիոնական մրցախաղում աշխարհի չեմպիոնի տիտղոսը փորձում է պահպանել Չինաստանից Դին Լիժենը, իսկ հավակնորդների մրցաշարի հաղթողը Հնդկաստանից Գուկեշ Դոմարաջուին է: Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը բաղկացած է 14 դասական պարտիայից և հնարավոր ոչ-ոքիի դեպքում շախմատիստները կմրցեն թայ-բրեյքում: Պատմության մեջ երկրորդն անգամն է, որ աշխարհի չեմպիոնի մրցախաղն անցկացվում է Հարավարևելյան Ասիայում: 138 տարվա մեջ առաջին անգամն է, որ չեմպիոնի կոչման համար պայքարելու են Ասիա աշխարհամասի երկու ներկայացուցիչ:
--00—ՅՄ