ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել կանխել բռնությունները Սիրիայում՝ երկրում իշխանափոխության ֆոնին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա ընդգծել է, որ բոլոր դեպքերում պետք է հարգել դիվանագիտական առաքելությունների և նրանց անձնակազմի ամբողջականությունը։
Նրա խոսքով՝ կազմակերպությունը կաշխատի Սիրիայի ժողովրդի հետ՝ երկրի ապագան կառուցելու համար։
--00—ՅՄ