Նոան չնկատեց Գանձասարին. Չինարիի հեթ-տրիկը, 17-ամյա Խուդավերդյանի առաջին գոլը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

469484938_1169304684842116_1465206473486310400_n-750x375

ՀՊԼ 1-ին տուրից հետաձգված խաղում «Նոան» այսօր Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր ընդունել է Կապանի «Գանձասարին» և 7 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։

Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Էրալդ Չինարին՝ բոլոր երեք գոլերը խփելով առաջին խաղակեսում: Նա աչքի է ընկել 6-րդ, 11-րդ և 29-րդ րոպեներին։

Երկրորդ կեսում Ռուի Մոտայի թիմի ֆուտբոլիստները ևս 4 գոլ են խփել: Նախ՝ 52-րդ րոպեին, Արտյոմ Ավանեսյանն է աչքի ընկել խփած գնդակով, 67-րդ րոպեին 17-ամյա Զավեն Խուդավերդյանը, փոխարինման մտնելով, խփել է իր առաջին գոլը «Նոայում» և ՀՊԼ-ում, ապա 77-րդ և 88-րդ րոպեներին Գոնսալո Գրեգորիան դրել է հանդիպման վերջակետը: Ընդ որում, պորտուգալացի հարձակվողն այս խաղում նաև 4 գոլային փոխանցում է կատարել:

Այսպիսով, «Նոան» տանում է 9-րդ անընդմեջ հաղթանակը ՀՊԼ-ում և իր միավորների թիվը հասցնելով 37-ի՝ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: «Նոան», որը 3 խաղ պակաս է անցկացրել, առաջատար «Ուրարտուին» զիջում է ընդամենը մեկ միավորով: «Գանձասարը» միայն ավելացնում է բաց թողած գոլերի թիվը՝ 49: Թիմը 17 խաղից հետո 2 միավոր ունի իր ակտիվում և զբաղեցնում է վերջին տեղը:

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ