ԱՄՆ-ն գործընկերների հետ կաշխատի Սիրիայի կողմից բխող ռիսկերը նվազեցնելու համար․ Բայդեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

photo_2024-12-08_23-05-42

Միացյալ Նահանգների վարչակազմը կաշխատի գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ՝ նվազեցնելու Սիրիայի կողմից բխող ռիսկերը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ։

«Սա նաև ռիսկի և անորոշության պահ է, քանի որ մենք բոլորս մտածում ենք, թե ինչ կլինի հետո: Միացյալ Նահանգները կաշխատի Սիրիայի իր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ՝ օգնելու նրանց օգտվել այդ հնարավորություններից և կառավարի ռիսկերը», - ասել է նա:

ԱՄՆ-ն կաջակցի Իսրայելին, Հորդանանին, Իրաքին և Լիբանանին Սիրիայի հնարավոր սպառնալիքների լույսի ներքո և կխորհրդակցի նրանց ղեկավարության հետ, հավելել է Բայդենը։

--00—ՅՄ