ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Capture

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում, որպեսզի թույլ չտա ԻՊ-ին վերականգնել իր դիրքերը Բաշար Ասադի կառավարության տապալումից հետո։

Ըստ NYT-ի՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ Բայդենը նշել է Ասադի տապալումը որպես «արդարության հիմնարար ակտ» և հույս հայտնել, որ տասնյակ տարիներ բռնաճնշումներից հետո Սիրիայի ժողովուրդը կկարողանա կառուցել նոր, ավելի ազատ հասարակություն: Բայց նա զգուշացրել է, որ սա նաև «ռիսկի և անորոշության պահ է», և որ իր վարչակազմը կփորձի թույլ չտալ ահաբեկիչներին վերականգնել իրենց ուժը:

«Մենք հստակ գիտակցում ենք այն փաստը, որ ԻՊ-ը կփորձի օգտվել ցանկացած վակուումից՝ վերականգնելու իր կարողությունները։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»,- ասել է նա:

--00—ՅՄ