Նոան մեծ ակումբ է, հեշտ չի լինելու․ ԱՊՕԷԼ-ի գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

կ

Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 5-րդ տուրում «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Կիպրոսը ներկայացնող ԱՊՕԷԼ-ին։

Մրցակցի գլխավոր մարզիչ Մանոլո Խիմենեսը նախախաղային ասուլիսի ժամանակ խոսել է թիմի տրամադրվածության մասին։

«Շատ ոգևորված ենք, շատ կարևոր խաղ է։ Գիտակցում ենք, որ սա եվրագավաթային հանդիպում է, իսկ այնտեղ հանդես են գալիս տվյալ երկրների լավագույն թիմերը։ Գիտակցում ենք նաև, որ ներկայացնում ենք մեծ ակումբ։ Պետք է ամեն ինչ անենք՝ լավագույնս հանդես գալու համար։ «Նոան» մեծ ակումբ է, հեշտ չի լինելու, դժվար է լինելու հաղթել այս թիմին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

--00—ՍՊ