ՖԻՖԱ-ն հաստատել է 2030 և 2034թթ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունների անցկացման վայրերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Screenshot_6

Դեկտեմբերի 11-ին, կայացավ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կոնգրեսը, որի ընթացքում պաշտոնապես հայտարարվեցին 2030 և 2034 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնությունների անցկացման վայրերը։

2030 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Մարոկկոյում, Պորտուգալիայում և Իսպանիայում։ Եվս երեք հանդիպում կանցկացվի Հարավային Ամերիկայում՝ Ուրուգվայում, Պարագվայում և Արգենտինայում։

2034 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում։ Մրցաշարը կանցկացվի ձմռանը՝ հաշվի առնելով տարածաշրջանի կլիմայական առանձնահատկությունները։

Նշենք, որ 2030 թվականին կլրանա 100 տարին ֆուտբոլի պատմության առաջին աշխարհի առաջնության անցկացումից։ Այն կայացել է Ուրուգվայում։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ