Բախվել են ՀՀ ՊՆ համարանիշներով «UAZ Patriot»-ն ու 2 «Opel»-ները. կա 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

կկ

Ռուսաստանցի զինվորականները զանգվածային հարվածներ են հասցրել ուկրաինական կարևոր Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհին՝ Կարին և Սասունիկ գյուղերի ճանապարհին, բախվել են «UAZ Patriot» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի հոսպիտալացվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գուարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արմեն Բաղդասարյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ