Նախընտրական արշավի ժամանակ Թրամփն ընդգծում էր՝ անօրինական ներգաղթը Ամերիկայի ամենամեծ խնդիրներից է:
«[Իրականացնելու ենք] պատմության մեջ ամենամեծ արտաքսումը: Հպարտությամբ չեմ այդ ասում: Այդ անելը դժվար է»,- ասում է Թրամփը:
Ընտրություններում հաղթելուց հետո Թրամփը սոցհարթակներից մեկում գրառում կատարեց, թե արտակարգ դրություն կհաստատի և ամերիկյան զորքը կուղղի՝ աջակցելու արտաքսումների իրականացմանը:
Այդուհանդերձ, տակավին անորոշ է, թե ինչպես կարող են ԱՄՆ զինվորականները ներգրավվել ենթադրյալ զանգվածային արտաքսումների ժամանակ՝ ասում է Նյու Յորքի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ջոզեֆ Նանը: