Փախուստից մեկ ժամ առաջ Բաշար Ասադը հավաքել է սպաներին և վստահեցրել, որ ՌԴ-ն կօգնի․ Reuters

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

 

ss

Փախուստից մեկ ժամ առաջ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը հավաքել է սպաներին և վստահեցրել, որ Ռուսաստանը կօգնի: Այդ մասին գրում է Reuters-ը։

Մոտ 30 անվտանգության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նախկին նախագահը հավաստիացրել է, որ ռուսական ռազմական աջակցությունը ճանապարհին է, և կոչ է արել ցամաքային զորքերին պահպանել դիրքերը, Reuters-ին պատմել է ճեպազրույցին ներկա սպաներից մեկը:

 Աղբյուրը գրում է․ «Դեկտեմբերի 7-ին Ասադն իր օգնականին աշխատանքն ավարտելուց հետո ասաց, որ տուն է գնում, բայց փոխարենը ուղևորվեց օդանավակայան։ Նա նաև զանգահարել էէ ԶԼՄ-ների հետ կապերի հարցերով իր խորհրդական Բուտայնա Շաաբանին և խնդրել նրան գալ իր տուն՝ իր համար ելույթ գրելու համար։ Նա եկել է Ասադի տուն, բայց այնտեղ ոչ ոք չի եղել»։

--00—ՍՊ