ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չի պատրաստվում լքել նախագահական նստավայրը:
«Ոչ մի տեղ չեմ գնում, ոչ ոքի չեմ թողնում։ Ես այստեղ էլ կմնամ», - ասել է Զուրաբիշվիլին՝ իր հեռուստաուղերձում։
Ավելի վաղ պատգամավոր Լադո Բոժաձեն Զուրաբիշվիլիին առաջարկել էր նախագահական ընտրություններից հետո իր նստավայրից տուն տանել այդքան սիրված աթոռը:
Հիշեցնենք՝ Վրաստանում նոր նախագահի ընտրությունները կկայանան արդեն վաղը՝ դեկտեմբերի 14-ին։ Ընդ որում, այս անգամ դրանք առաջին անգամ կանցկացվեն նոր սխեմայով: Քվեարկելու են ոչ թե քաղաքացիները, այլ՝ հատուկ ընտրողները։
--00—ՍՊ