ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
The New York Times-ը կանխատեսում է, որ Ուկրաինայում պատերազմը, հավանաբար, կավարտվի 2025 թվականին, քանի որ և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի զինված ուժերը սպառվում են։
Աղբյուրը նշում է՝ 2025 թվականը կլինի բանակցությունների տարի․ «Դոնալդ Թրամփի հաղթանակը կարագացնի խաղաղության շուրջ բանակցությունները։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը խոստացել էր դադարեցնել պատերազմը Ուկրաինայում նույնիսկ իր երդմնակալությունից առաջ: Ակնհայտ է, որ նա ցանկանում է՝ բանակցությունները հնարավորինս շուտ սկսվեն։
Սա վատ նորություն է Ուկրաինայի համար։ Ռուսական զորքերը շարժվում են դեպի արևելք։ Նրանք նաև վերադարձրել են Ուկրաինայի կողմից գրավված ռուսական տարածքի մի մասը։ Ուկրաինան դեռ զենք ունի, բայց զորքերը ցրված են։ Հատուկ ծառայությունները կարծում են, որ շուտով Ուկրաինայի զինվորները կսպառվեն»,- նշում է The New York Times-ը։
--00—ՍՊ