Ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատում․ 2 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

hh
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Քաղցրաշեն-Նարեկ ճանապարհին բախվել են «Mitsubishi Chariot» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինում հրդեհ է բռնկվել։ 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։
 

 

--00—ՍՊ