ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Վրաստանում բողոքի ցույցերի 16-րդ օրն է։ Ցուցարարները պահանջում են փոփոխություններ և վերադարձ եվրաինտեգրման ճանապարհ։
Ոչ Ռուսթավելի պողոտայում, ոչ Ազատության հրապարակում չեն նկատվում հատուկ ջոկատայիններն ու ոստիկանությունը։
Նշենք՝ Վրաստանում նոր նախագահի ընտրությունները կկայանան արդեն վաղը՝ դեկտեմբերի 14-ին։ Ընդ որում, այս անգամ դրանք առաջին անգամ կանցկացվեն նոր սխեմայով: Քվեարկելու են ոչ թե քաղաքացիները, այլ՝ հատուկ ընտրողները։
Տեսանյութը՝ հղմամբ։
--00—ՍՊ