Օրբելի փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան և դեպքի հանգամանքները պարզվում են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

յյ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օրբելի փողոցում տղամարդու դի կա։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ 69-ամյա Գեորգի Ս․-ն է։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 9 հարկանի շենքի տանիքից կամ անզգուշաբար վայր է ընկել, կամ իրեն ցած է նետել։
 

--00—ՍՊ