ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը Թուրքիայում է։ Նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունի և արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում։
«Եղբայրական Թուրքիա կատարած այցի շրջանակներում անկեղծ և բովանդակալից հանդիպումներ եմ ունեցել սիրելի եղբայրներ Ֆահրեթին Ալթունի և Ակիֆ Չաղաթայի հետ։ Մենք քննարկել ենք իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, ինչպես նաև դիտարկել ենք մեր երկկողմ դաշնակցային հարաբերությունները», - նշել է Հաջիևը։
--00—ՍՊ