Դեսպան Վահագն Աֆյանն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են՝ ինչպես խորացնել համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

հ

 

Դեկտեմբերի 13-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից:
 
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հեռանկարային համագործակցության խորացմանն ուղղված հարցեր։
 
Երկուստեք ընդգծվել է ավանդական բարեկամական կապերի վրա հիմնված հետագա փոխշահավետ գործակցության ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը։

 

--00—ՍՊ