ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի նախագահը թոշակի կանցնի։
Դեկտեմբերի 29-ին կլրանա նրա լիազորությունների ժամկետը։
Նա նշել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին փորձել է վնասել երկրի ազգային շահերին, հատկապես վերջին երեք տարիներին:
Հիշեցնենք՝ Զուրաբիշվիլին իր հերթին հայտարարել է, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չի պատրաստվում լքել նախագահական նստավայրը:
--00—ՍՊ