ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
«Ուրարտուի» ռուս հարձակվող Իվան Իգնատևը իր թիմի առաջատարն է և հավակնում է Հայաստանի առաջնության լավագույն խաղացողի տիտղոսին, ասել է հարձակվողի գործակալ Ալան Ագուզարովը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում:
Իգնատևը պայմանագիր է ստորագրել «Ուրարտուի» հետ անցած ամռանը մեկ տարվա ժամկետով: Այդ ժամանակից ի վեր նա թիմի կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 13 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում:
— Իվան Իգնատևի՝ «Ուրարտու» տեղափոխությունից հետո շարունակո՞ւմ եք համագործակցությունը նրա հետ:
— Այո: Վանյայի հետ կապի մեջ եմ: Նա «Ուրարտուի» վերջին տուրում հաղթական գոլը խփեց 90+7-րդ րոպեին: Նա թիմի և առաջնության լավագույն ռմբարկուն է՝ 13 գոլով: Նրա կարիերայում վերափոխում է տեղի ունենում:
Ինչ վերաբերում է «Ուրարտուին», ապա այս պահին կարող եմ ասել, որ նրա տեղափոխությունը ճիշտ որոշում էր: «Ուրարտուն» թիմ է, որը իր մակարդակով մոտավորապես համադրելի է Ռուսաստանի առաջնության միջին թիմերի հետ: Իսկ Իգնատևը այս թիմի առաջատարն է, հավակնում է Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ