ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Բուլղարիայում նախատեսվում է ՆԱՏՕ-ի բազմազգ բրիգադի համար նախատեսված օբյեկտների համալիր կառուցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովը։
Նշվում է, որ բնակելի, կրթական և սպորտային օբյեկտները կտեղակայվեն երկրի հարավ-արևելքում գտնվող Յամբոլ քաղաքի մերձակայքում, Քաբիլ ռազմական թաղամասում։ Նախարարն ընդգծել է, որ ցանկացած զինամթերք, որը կօգտագործվի, կպահվի բնակավայրերից և զորանոցներից դուրս գտնվող պահեստներում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ