Վարչապետը ԲՐԻԿՍ-ում ՍԴ որոշումը հղում անելուց հետո վերադարձավ և ԱԺ ամբիոնից խոսեց Ալիևի փաստարկներով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ս

Հայաստանը պետք է կառչած մնար ՍԴ-ի որոշումից: 
Ինքս լինելով Սահմանադրական խորհրդի անդամ, կարծում եմ, որ ՀՀ Սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ չունի հարևան պետությունների նկատմամբ և իմ կարծիքը, իր որոշմամբ, հաստատեց նաև Սահմանադրական դատարանը:  Այդ մասին գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը  

«Դրանից հետո վարչապետը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում, իր ելույթի ժամանակ, հղում արեց այդ որոշմանը, բայց վերադառնալով Երևան, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ անկախության հռչակագիրը պետություն ու պետականություն չունենալու մասին է։   

Մենք չենք կարող, սակայն Սահմանադրական դատարանի որոշմանը հղում անել, հետո ԱԺ ամբիոնից՝ Ալիևի փաստարկներով խոսել։ Դրանով անհասկանալի ենք դառնում հարևան պետությունների և գերտերությունների համար։ Մեզ ոչ մեր սփուռքն է հասկանում, ոչ էլ Հայաստանում ապրող մեր քաղաքացիները»,- նշել է նա։


 

--00—ՍՊ