ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Էլեկտրասյուներ եւ էլեկտրաէներգիա, ջրախողովակներ, մայթեր եւ ասֆալտապատում։ Խնդիրները հասցեագրվել եւ սպասում են իրենց լուծումներին։ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները եռօրյա այցով եղել են Լուռու մարզում: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Պատգամավորները հանդիպել եւ զրուցել են Դսեղ, Օձուն, Ջրաշեն, Շիրակամուտ եւ Մեծ Պառնի գյուղերի, Ալավերդի քաղաքի բնակիչների հետ: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում նրանք հանդիպել են սոցիալապես անապահով ընտանիքների հետ՝ փորձելով տեղում լուծել որոշակի խնդիրներ։
Ավելին՝ տեսանյութում։
--00—ՍՊ