«Կադրային փոփոխության նոր մեթոդաբանությունը կձևավորի բարձր պատրաստվածությամբ ծառայողների թիմ»․ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

դ

 

Դեկտեմբերի 12-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալները, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության, ծառայությունների, տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Նախարարը շեշտադրելով ներքին գործերի համակարգում կադրային փոփոխությունների նոր մեթոդաբանությունը՝ նշել է, որ այն հնարավորություն կտա ձևավորել բարձր պատրաստվածությամբ ծառայողների թիմ, որը կկարողանա արդի մարտահրավերներին համապատասխան իրականացնել ծառայության առջև դրված խնդիրները։ Նոր մոտեցումների կիրառումը կապահովի թափանցիկություն, հստակ սկզբունքներ և հավասար հնարավորություններ՝ բացառելով հովանավորչության և կոռուպցիոն դրսևորումները։

Արփինե Սարգսյանը առանցաքային է համարել քաղաքացիների հետ շփումներում գրագետ մոտեցումների ու կարողությունների ներդրումը, ինչը թույլ կտա գործնական քայլեր ձեռնարկել խնդիրները գույքագրելու և լուծումներ նախանշելու հարցում։


 

--00—ՍՊ