Հալեպում իրավիճակը կայուն է, հետզհետե վերադառնում են բնականոն կյանքին․ Բերիո հայոց թեմ․ Sputnik

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

դ

Հալեպում դեկտեմբերի 16-ից կբացվեն ուսումնական հաստատությունները, ընկերությունները կվերսկսեն իրենց գործունեությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Բերիո հայոց թեմի լրատվության պատասխանատու Մարիա Գաբրիելյանը։
 
Նա նշեց, որ Հալեպում իրավիճակը կայուն է, քաղաքը հետզհետե վերադառնում է բնականոն կյանքին։
«Այսօր որոշում կայացվեց բացել կրթական կենտրոնները` համալսարանները, դպրոցները, մանկապարտեզները։ Աշակերտները, ուսանողները սովորականի նման կվերադառնան նորմալ դասապրոցեսի»,–ասաց Գաբրիելյանը։
 
Նրա խոսքով` զինված անձանց ներկայությունը քչացել է, պարետային ժամ այլևս չկա։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։


 

--00—ՍՊ